ֆիլմը 10-12 տարեկան Վրեժի կյանքի ընթացքի՝ հիասթափության, տրավմայի և հույսի մասին է։ Այս ամենի միջով նա անցնում էր իր հայրենիքում՝ Արցախում:
89ր.
Չտեսնված հանրապետություն
2020թ․-ին Արցախում 44-օրյա պատերազմի դրամատիկ պատկերը ներսից։
77ր.
Միչիգանից շատ հեռու
Պատերազմը սկսելուն պես ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանը հասնում է Արցախ և սկսում վավերագրել ապաստարանների կյանքի յուրօրինակ ընթացքը։
90ր.
Արցախ․ Հավերժի սահմանին
Ֆիլմը ճանապարհորդություն է դեպի սեփական ակունքներ՝ առանց բացատրությունների, պատմվածքների և հարցազրույցների:
94ր․
Լինում է, չի լինում
Ֆիլմը ներկայացնում է Արցախում ապրող չորս կանանց և նրանց կյանքը, որն ամբողջովին փոխվում է պատերազմի պատճառով։
48ր.
Շուշի. Ամէն
Ֆիլմը ներկայացնում է Շուշիի մշակութային ժառանգությունը և եկեղեցիների պատմությունը։
70ր.
Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից
Պատերազմից 12 տարի անց վավերագրող Վարդան Հովհաննիսյանը սկսում է փնտրել է պատերազմի հետ կապված հարցերի պատասխաններ, արդյունքում բացահայտում է դասեր խաղաղության մասին։
72ր.
Վախենալու ոչինչ չկա
Ֆիլմը ներկայացնում է հինգ կանանց, ովքեր քաղաքացիական ականազերծում են Հայաստանի սահմանին՝ Լաչինում 2019թ-ին։
56ր.
Պատերազմի դեմքերը
Արվեստագետ Էդիկն ու լուսանկարիչ Արեգը, շրջելով Արցախի հետպատերազմյան գյուղերում, փորձում են ծանոթանալ պատերազմի թողած հետևանքներին:
38ր.
Ձին
Արմեն-Արխե Խեչումյանի «Ձին» պոեմը և Ալիկ Ասատրյանի 2020 թվականի Արցախյան պատերազմին նվիրված կտավները մեկը մյուսով ...
17min.
Քարը
Մի խումբ կամավորներ իրենց կյանքը վտանգելով մտնում են Քաշաթաղ՝ Արցախի հանձնումից օրեր առաջ՝ գտնելու և կործանումից փրկելու հայկական խաչքարերը։
23ր.
Լույսեր
Ֆիլմը 44–օրյա պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ կատարած երեխաների և պատերազմի հետևանքով հարազատ բնակավայրը կորցրած երեխաների մասին է։
13ր.
Բլոկադա
Ֆիլմում ներկայացնում է Եվրատեսիլ եկած Արցախցի երիտասարդներին, ովքեր 37 օր մնացել էին Գորիսում ընտանիքից հեռու ու չէին կարողանում վերադառնալ տուն, Ստեփանակերտ, Լաչինի բլոկադայի պատճառով։
23ր.
250կմ
14-ամյա Վահեն փրկում է իր ընտանիքին պատերազմի ժամանակ՝ ավտոմեքենայով անցնելով 250 կմ վտանգավոր ճանապարհ։
25ր.
Դիմակայություն
Պատերազմ ԿՈՎԻԴի ընթացքում։
14ր.
Արմատ
Ֆիլմի հեղինակը դիմում է գիտությանը՝ փորձելով բացատրել հողի առեղծվածը՝ կասկածի տակ դնելով հողի և նրա բնակիչների միջև հիշողության առկայությունը:
19ր.
Մայրենիք
«Մայրենիքը» վավերագրական ֆիլմ է այն կանանց մասին, ովքեր սասանում են ավանդույթները՝ ազատելու իրենց երկիրը ականներից, որոնք մնացել են ավերիչ էթնիկ պատերազմից:
69ր.
Բարի Թռիչք
Ստեփանակերտի միակ օդանավակայանն աշխատում է սովորական օդանավակայանի ռեժիմով, սակայն կա տարբերություն... ինքնաթիռներ ու ուղևորներ չկան:
86ր.
1489
2020 թվականին Արցախում կռիվը հանկարծակի բռնկվում է. Շատ երիտասարդներ բանակում են, ինչպես Սողոմոնը: Պատերազմի յոթերորդ օրը նրան արդեն անհետ կորած են համարում։ Նրա քույրը՝ Շողակաթը, նկարահանում է իր ընտանիքի որոնումները՝ ֆիքսելով միմյանց մտերմությունն ու զգացմունքները։
80ր․
Սև այգի
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև անվերջ հակամարտության ստվերում ապրող երեք սերունդ տղաների/ տղամարդկանց կյանքի պատմությունը: